Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները։
«Ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող է կեղծեինք, նրանք հազարավոր քվեաթերթիկներ կերել են։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70, թե 120 թերթիկի վրա։ Էդ ասողներն էդ 120 թերթիկը կուտեին ուղղակի»,- ասել է նա։
