ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները


 


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային իրավական համագործակցությունը, քրեական վարույթների ընթացքի ապահովումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները։


 


Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը:


 


Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:


 


Կողմերը քննարկել են համագործակցության ընթացքում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կգույքագրվեն կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման առաջնահերթությունները։


 


ՀՀ ՔԿ


Leave a Comment