Իրանի ԱԳՆ-ը հայտնել է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի առաջարկի պատրաստման մասին

Իրանը աշխատում է մի առաջարկի վրա, որը կերաշխավորի երկրի իրավունքը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համար, սակայն չի նախատեսի միջուկային զենքի առկայություն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա և, միևնույն ժամանակ, կերաշխավորի Իրանի իրավունքը՝ միջուկային տեխնոլոգիան խաղաղ նպատակներով օգտագործելու էլեկտրաէներգիայի արտադրության, դեղերի արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում»,-ասել է նախարարը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին՝ 2025 թվականին բանակցությունների ֆոնին հասցված հարվածներից հետո, և ցանկանում է համոզվել, որ նման իրավիճակ չի կրկնվի։

Leave a Comment