ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է լավ համաձայնության հասնել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Մենք կարող ենք շատ լավ համաձայնության հասնել Իրանի հետ», – ասել է Թրամփը՝ հայտնելով համոզմունք, որ Թեհրանը «ցանկանում է գործարք»։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ հնարավոր համաձայնագրերը, բացի Իրանի միջուկային ծրագրից, կարող են նաև անդրադառնալ նրա հրթիռային ծրագրին։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Axios-ին տված հարցազրույցում։
Ավելին, Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո։ «Նա լավ գործարք է ցանկանում», – Axios-ը մեջբերել է ԱՄՆ առաջնորդի խոսքերը։