Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են  «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը, հաղորդում է Грузия Online-ը։

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել քառակողմ հանդիպում՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովի, Թուրքմենստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Մամետ Ակմամեդովի, Ուզբեկստանի երկաթուղիների խորհրդի նախագահ Զուֆար Նարզուլաևի և «Վրացական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկաթուղային ոլորտում և տարածաշրջանի հիմնական տարանցիկ երթուղիներից մեկում՝ «Միջին միջանցք»-ում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Միջին միջանցքի» մրցունակության բարձրացման և այդ երթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացման վերաբերյալ։ Նշվել է բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման համար գործողությունների թվայնացման կարևորությունը։

Քառակողմ հանդիպումից հետո ստորագրվել է արձանագրություն, որը ներառում է  «Միջին միջանցքի» երկայնքով բեռնափոխադրումների թվայնացումն ու զարգացումը, ինչպես նաև միջանցքի ախտորոշումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment