Հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը կնպաստի եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորմանը։ Դիվանագետների օրվան նվիրված արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը և մեր արևմտյան սահմաններում ռազմաքաղաքական ճգնաժամի լուծումը կարող են զգալի խթան հաղորդել Եվրասիական մայրցամաքի զարգացման համար Ռուսաստանի առաջատար նախաձեռնությունների իրականացմանը՝ Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծմանը և եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորմանը», – նշել է նախարարը։
«Մեր ամենահսկայական և ամենահարուստ մայրցամաքում ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումը, Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ բազմակողմ միավորումների միջոցով համագործակցության առաջխաղացումը և Եվրասիայի բոլոր երկրների և միավորումների, այդ թվում՝ դրա արևմտյան, եվրոպական մասի համար անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծումը կմնան արտաքին քաղաքականության առաջնահերթություններ՝ տեսանելի ապագայում», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։