Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը

Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը

10 փետրվարի 2026 – 18:09 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանում ամերիկյան ներդրումների թեմային՝ նշելով, որ փետրվարի 9-ին ստորագրած փաստաթղթերից մեկը և այն փաստաթղթերը, որոնց վրա դեռ աշխատում են, Հայաստանում մեծ ներդրումների մասին են, հայտնում է 1lurer.am-ը:

«Դրանցից մեկն այն է, որ կառուցվելու է շատ մեծ տվյալների կենտրոն։ Կարծում եմ՝ այն արդեն մեկնարկել է: Տվյալների կենտրոնում ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի ԱՄՆ-ում։ Այսպիսով՝ սա դասական փոխշահավետ գործարք է։ Կարծում եմ՝ Հայաստանում այդ նախագիծը կարող է ներգրավել ընդհանուր 4 միլիարդ դոլարի ներդրում։ Դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դրանք կշարունակվեն»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment