Վենսը մեկնեց Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է երկու երկրների միջև տնտեսական փոխկախվածությունը. «Զվարթնոց» օդանավակայանում ամփոփելով Հայաստան կատարած այցը՝ ասել է նա։

Ճեպազրույցում նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության հաստատման  առաջին քայլն է։ «Բայց խաղաղությունը պահպանելու մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք` համոզված լինելու համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն կա, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում գտնվելու 24 արդյունավետ ժամերի ընթացքում լավատես է, թե ինչի են հասել այդ ուղղությամբ։  

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը իսկապես խաղաղության  լուրջ գործարքի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ նրա վարչակազմը նպաստում է դրա պահպանմանը։

ԱՄՆ փոխնախագահը Երևանից մեկնեց Բաքու։

Leave a Comment