Մեկնաբանելով Վենսի հայտարարության հետ կապված թարգմանչական անճշտությունը, երբ ներկայացվել էր, թե իբր ԱՄՆ-ն 9 մլրդ դոլարի ներդրում է պատրաստվում անել ՀՀ-ում մի դեպքում, երբ Վենսը խոսել էր ամերիկյան արտահանման ու ծախսերի մասին՝ Սիմոնյան Ալենը կոչ է արել Հայաստանին առնչվող կարևորագույն հարցերում անսալ պետական հայտարարություներին՝ բանի տեղ չդնելով «մասնավորիներին». մնացածը, ըստ նրա, հեքիաթներ են:
Ակամա հիշում ես «տագդիգագան» Արծրունին ու հասկանում, թե ինչ մակարդակի է պետական կեղծիքը Հայաստանում հասնում: Վենսի խոսքերը թարգմանվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Նիկոլը Հայաստան փող է բերում, թե ոչ թե Իլհամի ազգային շահերն են այստեղ առաջ անում, այլ Հայաստանը ամերիկյան ներդրումների կարևոր կենտրոն են սարքում, որ ազգը փթթի: Մինչդեռ պարզվել է՝ Վենսը ոչ մի անիրատեսական խոստում չի տվել. Ամերիկայի ինչի՞ն է պետք 9 մլրդ դոլար ներդնել այստեղ:
Իշխանույունները Նմանվել են խեղկատակների, որոնք փորձում են «կախվել փրփուրներից»՝ չեղած ռեյտինգն ինչ-որ կերպ բարձրացնելու, ընտրություներում գոնե մի քանի տոկոս իսկապես հավաքելու. այդ մի քանի տոկսն էլ է բավական Նիկոլին՝ իրականությունն ասենք մի 75%-ով խեղաթյուրելու ու ինք զինք վարչապետ հռչակելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: