Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։