Չեմ կարծում, որ նման խոսակցություն է եղել։ Լրագրողների հետ զրույցում այսօր այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Վենսի միջև փոխհամաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի վերջինս չհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Վստահ եմ՝ նման խոսակցություն չի էլ եղել։ Գիտեմ, որ մի քանի ժամից պետք է գնամ օդանավակայան, որպեսզի ճանապարհեմ նրան»,- ասաց Սիմոնյանը։
Ճշգրտող հարցին՝ արդյոք արարողակարգի մաս չի կազմում հանդիպումը Վեհափառի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Չէ, ինչի՞։ Մենք կրոնապետությո՞ւն ենք, մի հատ անջատեք ձեր մեջ այդ գաղափարը»,-նշեց նա։
՞