Հերթական անգամ բռնաբարվում է թափանցիկությունը․ Սամվել Հակոբյան 

10 Փետրվարի, 2026

«Հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է բռնաբարվում թափանցիկությունը՝ թե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, թե համապետական մակարդակով, թե դատական, թե օրենսդիր…Տարբերություն չկա», – Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«20 հարցի մեջ մի հարց չկա, որ ձեզ ավելի հետաքրքիր կլիներ, քան այն, որ հիմա մենք խոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, որ գրանտներ ստանանք, որ իրենք գան աշխատեն այնպես, որ ջերմոցային գազերը մաքրվեն… Շինարարությունը հե՞չ, խրամատների վերածված փողոցները հե՞չ, նորմալ վարչարարության բացակայությունը հե՞չ… Ու նույնը տեղի է ունենում Ազգային ժողովում:

Հիշո՞ւմ եք, երբ տրանսպորտը թանկացրին, մենք սկսեցինք բոյկոտը: Այլ հարցերով քաղաքային իշխանությունը՝ հանձին պարոն Ավինյանի, ասում էր, եթե օրենքում կան բացեր, դա մեր տիրույթում չէ, օրենսդիրը պետք է անի: Բայց հենց բոյկոտը սկսվեց, միանգամից հասան օրենսդիր, բոյկոտ անողներին տուգանելու նախագիծը բերեցին, ընդդիմությանը տեղական հանրաքվեի գործիքակազմից զրկեցին», – ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment