Լոնդոնի «Չելսին» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով և կարող է առաջիկայում փորձ կատարել ձեռք բերել խաղացողին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը զգալի առաջընթաց է գրանցել 26-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է արգենտինացու տեղափոխության համար վճարել ընդհուպ մինչև 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։