Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։ ANCA-ն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածության աջակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Ներքին աջակցությունը կորցնելով, ընտրական կանոնները մանիպուլացնելով և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հոգևոր ընդդիմախոսներին հետապնդելով՝ Փաշինյանը աջակցություն է փնտրում արտերկրում», — նշված է ANCA-ի հայտարարությունում։
Հանձնախումբը շեշտել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործընթացներին և պահպանի նույն չեզոքության սկզբունքը, որն իր քաղաքականության մեջ պահանջում են մյուսներից։