ԱԺ-ն հատուկ ընթացակարգով այսօր քննարկել է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը։ Որոշմանը կողմ է քվեարկել ԱԺ 74 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Քվեարկությունից առաջ, վարման կարգով, ելույթ է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
Նախագծում նշվում է, որ Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։