«Պատվում ենք հայ ժողովրդի անսասան ոգին»․ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է հուշահամալիրի տարածքով՝ ներկայացնելով ստեղծման պատմությունը։

ԱՄՆ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Գզոյանը նշել է, որ իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք զոհերի հիշատակին։

Այցի ավարտին Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,- գրել է նա հուշամատյանում։

Leave a Comment