ԱԺ որոշմամբ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ընդգրկվեց օրակարգում։
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել։ Նախագիծն ընդունվեց օրակարգում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ևս կողմ էր հարցին։
