Bloomberg. ԵՄ-ն ցանկանում է ապահովել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին խաղաղության համաձայնագրի միջոցով

Եվրամիությունը (ԵՄ) ուսումնասիրում է մի քանի տարբերակ՝ Ուկրաինայի անդամակցությունն ապահովելու համար ուկրաինական հակամարտությունից հետո հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ԵՄ անդամ երկրները դիտարկում են Ուկրաինային Եվրոպական միության լիիրավ անդամներին վերապահված որոշ իրավունքների անհապաղ տրամադրման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել հստակ ժամկետներ այն պահանջների կատարման համար, որոնք Ուկրաինան պետք է իրականացնի՝ անդամակցության պաշտոնական ընթացակարգին համապատասխանելու նպատակով։

Գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը հնարավոր է նաև սահմանափակվի այն ձևակերպմամբ, ըստ որի, Ուկրաինան կշարունակի արդեն սկսած՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակից բխող ճանապարհը, կամ կսահմանի անցումային ժամանակաշրջան՝ նախատեսելով երկրի աստիճանական ներգրավումը եվրոպական ինտեգրման գործընթացում։

Leave a Comment