«Պեպո»-ն` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում – Ազգ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը:

 Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:

Մեկ ամիս շարունակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու «Պեպո» ֆիլմի ստեղծմանն առնչվող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Եղիշե  Չարենցի անվան  գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերին, ինչպես նաև՝ Տերյան մշակութային կենտրոնի «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված հեղինակային հանդերձանքների հավաքածուին:

 Տուն-թանգարանի կինոսրահում այցելուները կարող են դիտել «Պեպո» ֆիլմը:

Leave a Comment