ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Հայաստանում։ Նրան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը եւ այլք։
Վենսը ուղևորվում է Բաղրամյան 26` հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։