Past.am | «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության   բացումը՝  նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը:

att._a88oaIzZCwcaL3T-iCiQ7cGjgq6IcjfdOMzwjjivNk.jpeg (267 KB)

Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները: Ցուցահանդեսի բացմանը  համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:

att.JxmMdq-saPL7RpRw2pEwv1hNGYk8ikVQO2cJWS037oY.jpeg (323 KB)

Մեկ ամիս շարունակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու «Պեպո»  ֆիլմի ստեղծմանն առնչվող Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերին, ինչպես նաև՝ Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված հեղինակային հանդերձանքների հավաքածուին: Տուն-թանգարանի կինոսրահում այցելուները կարող են դիտել  «Պեպո» ֆիլմը:

att.cCwlzI6m4grsNM3Hz7KMMM78cOvGPw6LTXyLqLLxHCo.jpeg (248 KB)

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment