ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված՝ նախագահականի դիմաց ակցիա է

 

ՀՀ նախագահի նստավայրի մոտ տեղի է ունենում հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

«Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։

Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։

Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment