Վենսի այցով պայմանավորված` Երևանի մի քանի փողոցում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես, փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,

Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նրան է միանալու ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը։

Leave a Comment