Պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։

Փետրվարի 7-ին Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Կայքի տեղեկություններով, տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։

Leave a Comment