Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պարզաբանել է, թե ինչու է կատալոնական ակումբը որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը։

«Դա մի նախագիծ էր, որն անհնար էր իրագործել։ Միայն ծախսեր էին և ոչ մի առավելություն։ Մեզ համար անհարմար էր նաև այն պատճառով, որ «Ռեալի» հետ հարաբերությունները լավագույնը չեն։

Մենք վերադարձել ենք եվրոպական ընտանիք և պաշտոնապես հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։ Հարթել ենք հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ, Չեֆերինի հետ նույնպես ամեն ինչ կարգին է։ Մենք կվերադառնանք բոլոր կառույցներ՝ հանուն եվրոպական ֆուտբոլի կայուն զարգացման»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ նոր եվրոպական ֆուտբոլային մրցաշարի ստեղծման մասին հայտարարվել էր 2021 թվականին։ «Բարսելոնան» հանդես էր գալիս որպես Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից մեկը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment