Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելելու է Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխողներին ծովային ծառայություններ տրամադրել 2026 թվականի վերջում։ Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սթիվեն Դաութին։
«2025 թվականի նոյեմբերին ես հայտնել եմ մեր մտադրության մասին՝ սահմանելու արգելք Ռուսաստանի հեղուկացված բնական գազին ծովային ծառայություններ տրամադրելու հարցում, որպեսզի զրկենք նրանց ամերիկյան ծառայություններից, որոնք ապահովում են դրա արտահանումը ողջ աշխարհում։
Այս միջոցառումը կներկայացվի այս տարվա ընթացքում և ամբողջությամբ ուժի մեջ կմտնի տարվա վերջում»,-այս մասին ասվում է Դաութիի գրավոր պատասխանում՝ ի պատասխան Շոտլանդիայի Համայնքների պալատի (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատ) անդամ Քրիս Լոուի հարցմանը։