Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղություն հնարավոր էր հաստատել պատերազմի սկզբից քիչ անց, սակայն արտաքին միջամտության պատճառով դա տեղի չի ունեցել։
«Հաշվի առնելով իրականությունը, խաղաղության համաձայնագիրը մոտ էր արդեն 2022 թվականի ապրիլին, բայց հետո հայտնվեց Բորիս Ջոնսոնը (Բրիտանիայի նախկին վարչապետ), այնտեղ կար հետաքրքրություն, որ այս հակամարտությունը շարունակվի»,- ասել է Բաբիշը TN.cz-ի հետ տված հարցազրույցում։