Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դարձյալ գործողությամբ է աչքի ընկել Անգլիայում։
Պրեմիեր լիգա 2-ի (Մ23) 13-րդ տուրի շրջանակներում «Սանդերլենդի» երիտասարդական թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոնին»։ Խաղն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով, իսկ հանդիպման հերոսներից մեկը դարձել է հայ հարձակվողը։
18-ամյա Գերագուսյանը խաղի 43-րդ րոպեին բացել է հաշիվը։
Գերագուսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նրա ելույթը բարձր է գնահատվել մասնագետների կողմից։ Նա ստացել է 9 գնահատականը՝ 10 հնարավորից։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը գերազանց շարժում է ցուցադրել գոլային դրվագում և ամբողջ խաղի ընթացքում մի քանի անգամ լրջորեն անհանգստացրել մրցակցի դարպասապահին։
Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը Պրեմիեր լիգա 2-ում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բոլոր մրցաշարերում միասին վերցրած՝ երիտասարդ հարձակվողն իր ակտիվում ունի 8 գոլ։