ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան



ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը #Հայաստան և #Ադրբեջան սովորական դիվանագիտական «տրիպ» չէ։

Սա տարածաշրջանային ուժային հավասարակշռության մասին այց է։ Նախընտրական շրջանում Ադրբեջանը համակարգված աշխատել է #Թրամփ –Վենս թիմի հետ։ Հայաստանը՝ ոչ։ Այսօր դրա հետևանքները ակնհայտ են․

Բաքուն ազատվում է սահմանափակումներից և ստանում է նոր հնարավորություններ՝ այդ թվում՝ ամերիկյան զինատեսակների շուկա մուտք գործելու։ Այս պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ հարցը մեկն է․

Անվտանգային երաշխիքներ։  Եթե Ադրբեջանը կարող է զենք գնել ԱՄՆ-ից, ապա Հայաստանը պարտավոր է պահանջել՝ կամ համարժեք պաշտպանական աջակցություն, կամ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի կիրառվելու Հայաստանի դեմ։

Leave a Comment