Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար. Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում մեր ընտրանու ելույթները։ Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության գլխավոր հաջողությունը ոչ այնքան 1/4 եզրափակիչ դուրս գալն է, որքան այն, որ Դավթաշենում կառուցվելու է ֆուտզալի դպրոց։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ռուբեն Նազարեթյանը նշել է, որ ֆուտզալի ընտրանում սերնդափոխությունը կլինի անցնցում․

«Տեղացի շատ ուժեղ երիտասարդներ ունենք, որոնք այս տարի կհամալրեն ազգային հավաքականը: Ռուսաստանում ևս 2 տարբերակ ունենք: Նրանց պահում ենք մեր դիտակետում»,-ասել է Նազարեթյանը։

Ֆուտզալի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նաև նշել է, որ հավաքականի բոլոր ֆուտզալիստները խաղում են մեծ նվիրումով։

«Ունենք ֆուտզալիստներ, որոնք հրաժարվել են հունվարի ակումբային աշխատավարձից հավաքականին միանալու համար: Մեզ մոտ հավաքական գալու գաղափարախոսությունը մեծ է: Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար»,-ընդգծել է գլխավոր մարզիչը։

Leave a Comment