Բաթումիում 16-ամյա դպրոցական տղա մահացել է Բոնի շուկայի մոտ գտնվող երկաթուղային կամրջից ընկնելու հետևանքով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ի երեկոյան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեռահասը ընկերների հետ լուսանկարվելիս է եղել կամրջի վրա։ Ինչ-որ պահի տղան ընկել և վայրէջք է կատարել բեռնատար գնացքի վագոնի վրա։
Նշվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել երկաթուղային գծերի վրայով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հետ շփումը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը։
