UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան սկսել է նախապատրաստվել վերադարձին։ Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը սոցիալական ցանցերում կիսվել է կադրերով, որտեղ երևում է, թե ինչպես է նա մարզվում։
«Չեմպիոնը վերադարձել է», — հրապարակմանը կից գրել է մարտիկը։
Հիշեցնենք, որ Թոփուրիան կարիերայում դադար էր վերցրել անձնական խնդիրների պատճառներով։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Թոփուրիայի հաջորդ մրցակիցը Ջասթին Գեյջին է։ Վերջինս հունվարի 25-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Փեդի Պիմբլետին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։