«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Սերժ Գնաբրիի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Գնաբրին «Բավարիա» է տեղափոխվել 2017 թվականի Բրեմենի «Վերդերից»։ Մյունխենյան ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 311 հանդիպում, դարձել 100 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 15-16 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։