Իրանի արտգործնախարարը կմեկնի Կատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը կժամանի Կատար՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններին մասնակցելուց հետո, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Դոհայում Իրանի դեսպանատնից։

«Իրանի արտաքին գործերի նախարարը պլանավորում է մեկնել Կատար ՝ մասնակցելու պաղեստինյան հարցին նվիրված ֆորումին», – պարզաբանել է դեսպանատունը։

Օմանում բանակցությունների ավարտից հետո Արաղչին հայտարարել է, որ հնարավոր է մշակել բանակցային շրջանակ Վաշինգտոնի հետ։

Leave a Comment