Էփշտեյնի եղբայրը կարծում է, որ ֆինանսիստը սպանվել է

Ջեֆրի Էփշտեյնի եղբայրը՝ Մարկը, ՀԴԲ-ին ուղղված նամակում պնդել է, որ հայտնի ֆինանսիստը սպանվել է։

«Ջեֆրի Էփշտեյնը սպանվել է իր բանտախցում։ Ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ նրան սպանել են, քանի որ նա պատրաստվում էր անուններ տալ (իր հաճախորդների – խմբ.)», – ասվում է Մարկ Էփշտեյնի ցուցմունքում։

2019 թվականին Էփշտեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք առաջադրվեց անչափահասների սեռական շահագործման համար։ Նույն թվականի հուլիսին նա մահացավ բանտում, իսկ հետաքննությունը եզրակացրեց, որ դա ինքնասպանություն է եղել։

Leave a Comment