Եգիպտոսի հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո ռուս զբոսաշրջիկ է մահացել։ Ըստ SHOT թելեգրամյան ալիքի, Սամարայի մարզից 69-ամյա բնակչուհին իր կյանքում առաջին անգամ էր արտասահման մեկնում. նա և իր ընկերուհին մնում էին Շարմ էլ Շեյխի Domina Coral Bay Aquamarine հյուրանոցում: Հանգստի առաջին օրը կանայք կերել են ծովախեցգետին և կաղամարներ։ Հաջորդ առավոտյան կինը վատացել է. նրա մոտ լուծ և փսխում է սկսվել, ինչպես նաև բարձր ջերմություն։ Սկզբում նա փորձել է զբաղվել ինքնաբուժությամբ, սակայն արդյունք չի տվել։ Երրորդ օրը նրան հոսպիտալացրել են։
Անալիզի արդյունքները ցույց են տվել ծանր բորբոքում՝ բակտերիալ վարակի պատճառով: Բացի այդ, կնոջ մոտ հայտնաբերվել է ծայրահեղ ծանր անեմիայ և լյարդի հետ կապված խնդիրներ: Այս ամենի հետևանքով, ռուս կնոջ մոտ զարգացել են արյունոտ փսխումներ, սեպտիկ շոկ և ենթաօրգանային անբավարարություն, որը հանգեցրել է օրգանների անբավարարության: Նա մահացել է հոսպիտալացումից 12 օր անց:
Բժիշկները հայտնել են, որ ռուս կնոջ սիրտը կանգ է առել։ Սակայն նրանք հրաժարվել են մահվան պաշտոնական պատճառի մասին վկայական տրամադրել մինչև չմարվի գրեթե 28,000 դոլար բժշկական պարտքը։ Ապահովագրական ընկերությունը համաձայնել է հոգալ մարմնի տեղափոխման ծախսերը, սակայն մինչ այդ կնոջ ընտանիքը պետք է վճարի հիվանդանոցին բուժման համար։