Իսրայելի անվտանգության ուժերը մեկ շաբաթվա ընթացքում Արևմտյան ափում հակաահաբեկչական ռեյդերի ժամանակ ձերբակալել են 60 պաղեստինցու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հակաահաբեկչական գործողությունները Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափի Իսրայելի անվանում՝ խմբ.): Անցած շաբաթվա ընթացքում այդ ռեյդերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 60 հետախուզվող անձ և առգրավվել է վեց հրազեն», – ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ ձերբակալվածների թվում կան անձինք, որոնք կասկածվում են պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» և «Իսլամական Ջիհադ» կազմակերպությունների հետ կապերի մեջ։