Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել օմանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցություններից առաջ։
Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Արաղչիին իր այցի ընթացքում ուղեկցում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Համիդ Ղանբարին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Միացյալ Նահանգները և Իրանը, ինչպես սպասվում է, այսօր Օմանում բանակցություններ կվարեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։