Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Փետրվարի 6-ին Սևան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։

Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները և բազմաթիվ այլ թեմաներ։

Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին։

Leave a Comment