Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 5 անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց․ ԳԴ

Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձում կկատարվի, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հրապարակման՝ նրանից կգույքագրվի 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց:

Հուլիսի 19-ին Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, նա հնչեցրել է զանգվածային լրատվության միջոցով։ Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, օգոստոսին հայտնել էր կալանքի տակ գտնվող հոր առողջական վիճակի վատթարացման մասին։

Leave a Comment