«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Իհարկե, այս հակաժողովրդավարական իշխանությունների պարագայում սա էլ փոքրիկ հաղթանակ է։ Այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք մեր պայքարը, որպեսզի բոլոր Սրբազան հայրերը և մյուս քաղբանտարկյալներն օր առաջ հայտնվեն ազատության մեջ։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Միքայել Սրբազանին։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։