Հորս և երիտասարդների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում հարց հնչեց՝ հավակնո՞ւմ եմ դառնալ պատգամավոր. Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)


Տեսանյութ


Հորս և երիտասարդների միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում հարց հնչեց իմ ակտիվ գործունեության մասին և արդյոք ես ցանկանո՞ւմ եմ կամ հավակնում եմ առաջիկայում դառնալ պատգամավոր, այս մասին հայտարարել է «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։

«Հայրս սպառիչ պատասխանեց հարցին, որը կարող եք տեսնել տեսանյութում։

Ինձ համար մեծ պատիվ է հորս աջակցությամբ իրականացնել ծրագրեր, որոնք միտված են ուշադրության կենտրոնում պահել բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերն ու պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներին:

Եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա»,- մշել է նա։


Leave a Comment