«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Հարգելի բժիշկներ,
Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։
Եվ այսպես․
Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
Վիրաբույժ – 39 639.6 դրամ
Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
Հիմա հարց՝
պատասխանատվությո՞ւնն է քիչ,
աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը,
թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»:
