Հայաստանում Շվեդիայի դեսպանատնից հայտնում են, որ Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Շվեդիա՝ SALAR-ի հրավերով՝ տեղական ինքնակառավարման, ֆինանսական և կրթական ապակենտրոնացման ոլորտներում փորձի փոխանակման համար։
«Այցը հնարավորություն տվեց ուսումնասիրել շվեդական մոդելի գործնական կիրառումները՝ կենտրոնանալով ապակենտրոնացման, ֆինանսական կառավարման, տեղական իշխանությունների դերերի և հաշվետվողականության հարցերի վրա։
Պատվիրակության կազմում էին Հայաստանի Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ, Հայաստանի համայնքների միության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Երևանի քաղաքապետի գլխավորությամբ։
Մասնակիցները այցելեցին Ֆլեն և Բոտկիրկա քաղաքապետարաններ, Շվեդիայի Արտաքին գործերի նախարարություն, խորհրդարան և Ստոկհոլմի քաղաքապետարան՝ կիսվելով գիտելիքներով, մասնակցելով քննարկումներին և ստանալով ուղեցույցներ Հայաստանի բարեփոխումների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter