Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է. իրանցի փորձագետ

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրում է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է։ Իրանը զգուշացրել է, որ պատերազմի դեպքում այն կլինի տարածաշրջանային և կներգրավի բոլոր այն երկրներին, որոնք ռազմաբազաներ են տրամադրել ԱՄՆ-ին։

​Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ուղերձը Մասկատում բանակցությունների մեկնարկից առաջ.

​«Իրանը դիվանագիտության ուղի է մտնում բաց աչքերով և առանց մոռանալու անցյալ տարվա իրադարձությունները։ Մենք բանակցությունների մեջ ենք մտնում բարի կամքով, և միևնույն ժամանակ՝ վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։

​Պարտավորությունները պետք է հարգվեն։ Կարգավիճակների հավասարությունը, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը սոսկ կարգախոսներ չեն, այլ անխուսափելի անհրաժեշտություն և կայուն համաձայնագրի հիմնասյուներ»»։

Leave a Comment