Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը հոր հրացանով կրակել է մաթեմատիկայի ուսուցչուհուն

Բաքվի Իդրակ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտը կրակել է ուսուցչի վրա, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 6-ին,առավոտյան դպրոցի շենքի դիմաց։

Աշակերտը դպրոց է ժամանել հորը պատկանող որսորդական հրացանով, որի գնդակը խոցել է ուսուցչի պարանոցը։ Դպրոցի տնօրեն Մենսու Ալիշովը բացատրել է, որ կրակոցը պատահական էր, սակայն զենքն առգրավվել է, իսկ աշակերտը ձերբակալվել է։ Ուսուցչուհին այժմ հոսպիտալացվել է կլինիկական բժշկական կենտրոնում և վիրահատվում է։ Նրա վիճակը միին ծանրության է։

Leave a Comment