
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանի՝ ներեկեղեցական հարցերը դատական կարգով վիճարկելու օրինակը կարծես սկսում է վտանգավոր պրակտիկա «ձևավորել»՝ վարակիչ դառնալով հակականոնական ընթացքի համար կարգալույծ եղած նախկին քահանաների համար։ Պարզվում է՝ նախկին քահանաներ Արամայիս Թախմազյանը, Ստեփան Ասատրյանը, որոնք Նիկոլ Փաշինյանին միանալուց զատ՝ հակականոնական ծեսեր են իրականացնում, իսկ Ասատրյանը կարգալույծ լինելուց հետո հրաժարվում է լքել վանքը, հիմա էլ դատական հայցեր են ներկայացրել՝ ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցադիմումներով Ասատրյանը և Թախմազյանը պահանջում են անվավեր ճանաչել Վեհափառ Հայրապետի տնօրինությունը՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ Վեհափառ Հայրապետի օրոք օծված Ասատրյանը և Թախմազյանը, փաստորեն, ընդունում են օծումը, իսկ կարգալուծության բացառիկ լոազորության իրականացումը՝ որոշում վիճարկել։ Ասատրյանի հայցը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանին, Թախմազյանի հայցադիմումը՝ նույն դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին։
Հիշեցնենք, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկարացրել դատարան՝ ընդդեմ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ սեփականության իրավունքով եկեղեցուն պատկանող գույքը վերադարձնելոգ պահանջով։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին միացած և Մայր Աթոռի դեմ դուրս եկած նախկին հոգևորականը ոչ միայն շարունակում է կեղծ պատարագներ մատուցել՝ դուրս չգալով Հովհաննավանքից և թույլ չտալով, որ Հովհաննավանք մուտք գործեն օծյալ քահանաները, այլև չի վերադարձնում Վեհափառի տրամադրած գույքը։ Ինչ վերաբերում է Թախմազյանին, ապա վերջինս ևս կեղծ պատարագներ է մատուցում, ավելին՝ հիշենք հայտնի տեսանյութը, երբ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը թույլ չէր տալիս օծյալ քահանային մուտք գործել եկեղեցի։