5 փետրվարի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ինչպես նաև՝ Հովհաննես Ավետիսյանին:
Այս գործով մեղադրյալներին ձերբակալելուց հետո Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հարցազրույցներ են տվել, և այժմ պաշտպանական կողմը նրանց հարցեր ունի, հայտնում է Factor.am-ը:
Ինչ վերաբերում է Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, ապա նրանք, ըստ Խուդոյանի, վարույթի համար կարևոր հանգամանքներ կարող են հայտնել։
Քրեական վարույթը հարուցելուց հետո Քննչական կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել: Այս ձայնագրություններից մեկում՝ հայտնի «գյուլլելու» դրվագում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրուցում է Հովհաննես Ավետիսյանի հետ: