«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալը։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում մանչեսթերյան թիմը 3:1 հաշվով հաղթել էր «Նյուքասլ Յունայթեդին»։
«Ծախսած գումարների շնորհիվ հասանք եզրափակիչ։ Ես շատ ուրախ եմ այս արդյունքի համար։ Ես կաղոթեմ, որ մեր խաղացողները «Արսենալի» դեմ եզրափակչից առաջ լինեն լավ մարզավիճակում եւ կարողանան մրցակցել։
«Արսենալը» հիմա Եվրոպայի լավագույն թիմն է, նրանց դեմ խաղալը հաճույք է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն։
Եզրափակիչը տեղի կունենա մարտի 22-ին։