ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և Թուրքիա

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և Թուրքիա

ԱՄՆ դեսպանատունը Իրանում հերթական անվտանգային նախազգուշացումն է հրապարակել՝ կոչ անելով ամերիկացիներին շտապ հեռանալ Իրանից։ 

«Իրանի կառավարությունը շարունակում է սահմանափակել բջջային, ստացիոնար և Ազգային ինտերնետ ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից թռիչքները:

ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, պլանավորեն կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը»,- ասվում է դեսպանատան զգուշացման մեջ։

Այս հայտարարությունը հնչում է այսօր Օմանում նախատեսված բարձր մակարդակի բանակցություններից առաջ, որտեղ պետք է հանդիպեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը, Ջարեդ Քուշները և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

Սա կողմերի առաջին պաշտոնական հանդիպումն է անցյալ տարվա հունիսից ի վեր, երբ 12-օրյա պատերազմի հետևանքով ամերիկյան օդուժը խոցել էր Իրանի միջուկային օբյեկտները։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment